Փարիզում հունիսի 27-ին կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու պաշտոնական արարողությունը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Արայիկ Հարությունյանը Փարիզում հունիսի 27-ին մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու պաշտոնական արարողությանը:

Ըստ աղբյուրի՝ Ֆրանկոֆոնիայի խաղերը 2027 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու առթիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ ստորագրվելու է հուշագիր: