ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդում ՀՀ պատվիրակությունը գլխավորում է Մհեր Գրիգորյանը
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գլխավորել է Աշխաբադում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդում ՀՀ պատվիրակությունը: Այս մասին «Սպուտնիկ Արմենիային» հայտնել են ՀՀ կառավարությունից:
Նիստի մասնակիցները մտադիր են քննարկել էներգետիկ համագործակցության հայեցակարգի նախագիծը, ինչպես նաև ԱՊՀ տարածքում տրանսպորտային միջանցքների զարգացման ծրագիրը:
Նախատեսվում է ընդունել վտանգավոր թափոնների գործածության կարգի, ինչպես նաև առողջապահության, քիմիական արդյունաբերության ոլորտներում համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր:
Հանդիպման օրակարգի նախագծում ընդգրկված է 12 հարց, ավանդաբար նեղ ձևաչափով խորհրդի անդամները կարծիքներ կփոխանակեն Համագործակցությունում տնտեսական փոխգործակցության արդիական թեմաների շուրջ:

