Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից (լուսանկարներ)

Այսօր վաղ առավոտից Կիրանց են ժամանել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ծանոթանալու չափագրման աշխատանքներին։

Փաստորեն հաստատվեց, որ սահմանն անցնելու է նոր կառուցվող դպրոցի մերձակայքով։

Երբ մտահոգված բնակիչները սկսեցին հարցեր հնչեցնել, Գնել Սանոսյանը պատասխան չուներ։ Իսկ բնակիչներին մտահոգող հարցերը հետևյալն էին․ո՞վ է տալու անվտանգության երաշխիքներ, որտե՞ղ է կանգնելու հայ սահմանապահը, ինչպե՞ս են իրենց երեխաների հետ ապրելու թշնամու նշանառության ներքո, և վերջապես որտեղո՞վ անցնելու ճանապարհը։

Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել սահմանազատվող հատվածից ու գրել․

«Իմ կանգնած տեղը Ադրբեջան է: Կիրանցի դպրոցը Ադրբեջանից»:

«Իմ կանգնած տեղը Ադրբեջան է: Մարդկանց կադաստրի վկայականով պատկանող այս տները նույնպես Ադրբեջան է»:

Իմ կանգնած տեղը Ադրբեջան է:

Ադրբեջանից կիրանցեցիների տները: