Իշխանությունների ձեռամբ կազմաքանդվում է Տավուշի առաջնագիծը․ Գառնիկ Դանիելյան

Այսօր վաղ առավոտից Կիրանց են ժամանել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ծանոթանալու չափագրման աշխատանքներին։

Այն տեղեկությունները, որ սահմանը կարող է անցնել նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին։

Ներկայիս իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները։ Այսօր արդեն գյուղ են ժամանել սահմանապահ զորքերը։

Կիրանցեցին շարունակում է դեմ արտահայտվել ապօրինի սահմանազատմանը, գյուղի միջով սահման գծելուն։

Ըստ էության, իշխանությունների ձեռամբ կազմաքանդվում է Տավուշի առաջնագիծը։

Առանց որևէ նախապայմանի եւ անվտանգության երաշխիքի թշնամուն է ընծայվում առաջին պաշտպանական բնագիծը։

Այս ամենը փաստում է մի բանի մասին․ Կիրանցից մայրաքաղաք տեղափոխված Սրբազան պայքարի հաղթանակն այլընտրանք չունի։

 

ԱԺ պատգամավոր Գառնիկ ԴԱՆԻԵԼՅԱՆ