«Շոփինգ Սիթիի» հրդեհից 6 տաղավար ամբողջությամբ այրվել է (տեսանյութ)
Երևանի Արշակունյաց 17 հասցեում գտնվող «Շոփինգ սիթի» առևտրի կենտրոնի հրդեհի պաշտոնական պատճառը դեռևս պարզ չէ, սակայն տուժած տաղավարների սեփականատերերի նախնական վարկածով, տանիքով անցնող հոսանքալարերն են եղել:
Ինչպես հայտնել է ՆԳՆ փրակարար ծառայությունը, մայիսի 17-ին, ժամը 03:51-ին «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց 17 հասցեում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում։
Նախնական տվյալներով այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար՝ ամբողջությամբ, ջերմահարվել՝ մոտ 1500 քմ տարածքում գտնվող տաղավարները։

