Հիքմեթ Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ԱՄՆ կատարած այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Բասի հետ։ Այս մասին «X» սոցիալական ցանցում հայտնում է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության միջավայրը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

