Ոստիկանությունն անցել է հին ու չար մեթոդներին. փաստաբան
«Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին: Կառավարության շենքի մոտակայքից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալվել էին երկու անչափահաս և մեկ 18 ամյա ակտիվիստ երիտասարդ, որոնք հող հանձնողի նկարով պաստառներ էին բաժանում,- Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը:-Այժմ տղաները բարեբախտաբար ազատության մեջ են:
Խոսքս ուղղում եմ ոստիկանության ապօրինի հրամաններ կատարող խամաճիկ աշխատակիցներին.
Տղե՛րք, դադարեցրեք ապօրինութունները, ամեն բան ունի սկիզբ և վերջ, պատասխան եք տալու…»,- գրել է փաստաբանը։

