«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փակ նիստ է անում

Այ պահին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հավաքվել է եւ փակ նիստ է անում: Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Փակ նիստում, ըստ ամենայնի, կքննարկվի երկրում ստեղծված իրավիճակը:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում տեղի են ունենում անհնազանդության և իրազեկման ակցիաներ, քաղաքացիներն աղբամաններով փակում են փողոցները՝ այդ կերպ արտահայտելով իրենց դժգոհությունը գործող իշխանության նկատմամբ։

Սրբազանը նախօրեին կայացած հանրահավաքում կոչ արեց առավոտյան ժամը 8-ից անել «տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը և ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին և չարիքին»։