Տեղի ունեցողը միակողմանի զիջումներ են, պաշտոնապես հայտարարել ենք, որ այդ գործընթացին այլևս չենք մասնակցելու․ Նոյեմբերյանի փոխքաղաքապետ

«Երեկ հանդիպում է տեղի ունեցել կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ և այն առաջարկները,  գործողությունները, որոնք ներկայացվել են, մենք համարել ենք, որ դրանք սպառնում են կոնկրետ առաջին հերթին Նոյեմբերյան համայնքի անվտանգությանը, լրացուցիչ խնդիրներ է ստեղծելու, ընդհանուր առմամբ՝ Հայաստանի Հանրապետությանը»,- Նոյեմբերյանում քաղաքացիների առջև հայտարարեց Նոյեմբերյանի փոխքաղաքապետ Մհեր Աղամյանը։

Նա ընդգծեց, որ իրենք տեղի ունեցողը համարել են միակողմանի զիջումներ և պաշտոնապես հայտարարել են, որ այդ բանակցություններին, գործընթացին այլևս չեն մասնակցելու։

«Ներողություն եմ խնդրում, մանրամասների մասին չեմ ուզում բարձրաձայնել, կարող է լինել պետական գաղտնիքներ, որոնք մեր պետությանն ու պետականությանը կվնասեն»,- ասաց Մ. Աղամյանը։