Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկը սիոնիստական ռեժիմն է. Իրանի դեսպան
Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկը սիոնիստական ռեժիմն է։ Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է ՀՀ-ում արտակարգ ու լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Անդրադառնալով Իսրայելին Իրանի հասցրած հարվածներին ու Արեւմուտքի գնահատականին՝ դեսպանը նշել է, որ «Երևանում Եվրոպական երկրների դեսպանատներից որոշներն Իրանի օրինական պատասխանի վերաբերյալ իրենց երկրների ղեկավարների միակողմանի ու թյուր դիրքորոշումն են տարածում»։
Դեսպանի խոսքերով՝ նրանք ցանկանում են հայ ժողովրդին ենթարկել իրենց թյուր քաղաքական ազդեցությանն ու Իրանին վարկաբեկել հայաստանյան հանրային կարծիքում։ «Ես նրանց խորհուրդ եմ տալիս դադարեցնել այս կեղծարարությունն ու չփորձել Հայաստանը ներքաշել իրենց աշխարահաքաղաքական հակամարտությունների մեջ»,- ասաց նա։
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի ասուլիսն ամբողջությամբ՝ այստեղ։

