ՀՀ քաղաքացին ունի հստակ երկու տարբերակ, արտագաղթել կամ պայքարել
ԵՄ դեսպանը չէր ծաղրում, թե Հայաստանին տրամադրելու են ոչ մահաբեր զենքեր, քանզի արևմուտքին Հայաստանը պետք է զուտ ադրբեջանական շահերը սպասարկելու նպատակով։
Արևմուտքի գերխնդիրն է տարածաշրջանը ռուսական ներկայությունից ազատելը, հետևաբար այդ ճանապարհին իրենց համար կարևոր է «խաղաղության» հասնելը, հետևաբար հայկական շահերի հաշվին…
Նպատակին հասնելու համար ի սկզբանե 18-ին թավշա իշխանազավթմամբ օկուպացրեցին Հայաստանը, ապա ամբողջովին խաթարեցին ԶՈւ մարտունակությունը, 2022-ի հոկտեմբերի 6-ին Հայաստանից կտրեցին և 2023 սեպտեմբերին ամբողջությամբ հայաթափելու միջոցով ադրբեջանին հանձնեցին Արցախը, ինչի մասին նախօրեին հանրայինի եթերից շատ ուղիղ հայտարարեց նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը։
Այժմ ոչ մահաբեր զինատեսակների տրամադրմամբ պետք է փորձեն հայաթափել բոլոր այն բնակավայրերը, որը կցանկանա բաքվի բռնապետը։
Սակայն, վստահ եմ, իրենց ցանկալի «խաղաղությանը» երբեք չեն հասնելու, քանի որ չկա հստակ կարմիր գծեր, թե արևմուտքի, և թե հայկական կառավարիչների մոտ, հետևաբար յուրաքանչյուր պարտադրված զիջման արդյունքում թշնամու ախորժակը էլ ավելի է գրգռվելու, արդյունքում Հայաստանը անընդմեջ կորցնելու է, Բաքուն պահանջելու է, իսկ ռուսական ներկայությունը ի հեճուկս արևմուտքի մնալու է, ինչպես տեղի ունեցավ Արցախում, հետևաբար ՀՀ քաղաքացին ունի հստակ երկու տարբերակ, արտագաղթել կամ պայքարել։
Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

