Մարտական դիրքում վիրավորում ստացած զինծառայողի ոտքերն ամպուտացվել են

Ապրիլի 4-ին Իջևանի տարածաշրջանի մարտական դիրքից Իջևանի ԲԿ տեղափոխված զինծառայողը վիրահատվել է, որից հետո տեղափոխվել է «Մուրացանի» հոսպիտալ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Իջևանի ԲԿ-ից։ «Զինծառայողի ստորին վերջույթներն են վնասվել։ Երկու ոտքերն ամպուտացվել են»,- մանրամասնել են ԲԿ-ից։

Ավելի վաղ լրագրող Ոսկան Սարգսյանը հայտնել էր Իջևանի տարածաշրջանի մարտական դիրքից Իջևանի ԲԿ տեղափոխված զինծառայողի մասին։ Նա հայտնել էր նաև, որ զինծառայողի երկու ոտքերը խիստ վնասված են ականի պայթյունից։