Ահաբեկչական խմբավորումը հարձակում է գործել Իրանում գտնվող երկու ոստիկանական բաժանմունքների վրա
«Ջեյշ ալ Ադլ» («Արդարության բանակ») սուննի խմբավորման անդամները հարձակվել են Իրանի հարավ-արևելքում գտնվող Ռաս և Չաբահար քաղաքների երկու ոստիկանական բաժանմունքների վրա: Այս մասին տեղեկացնում է rbc.ru–ն:
Հարձակումը ձախողվել է, տարածքը մաքրվում է գրոհայիններից։ Ոչնչացվել է «Ջեյշ ալ-Ադլ»-ի առնվազն երկու մասնակից (շարժումն Իրանում ահաբեկչական է ճանաչված):

