Սոնա Աղեկյանը ևս զրկվեց մանդատից

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին։ Այսօրվա նիստում ավելի վաղ դադարեցվել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանի լիազորությունները։

Հիշեցնենք, որ ավագանու արտահերթ նիստի օրակարգում ընդդիմադիր 5 անդամի, այդ թվում՝ Հայկ Մարությանի լիազորությունները դարարեցնելու հարցն է։ Քվորումն ապահովել է «Հանրային ձայն» խմբակցության ղեկավարը և խմբակցության ևս երկու անդամ։