Ալիևները քվեարկել են օկուպացված Ստեփանակերտում
Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը քվեարկել է Լեռնային Ղարաբաղի օկուպացված մայրաքաղաք Ստեփանակերտում։
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հակիրճ տեղեկությունում հիշատակվել է միայն, որ Ալիևին ուղեկցել են նրա ընտանիքի անդամները։
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում է 7 թեկնածու.
Գործող նախագահ, կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցությունից նախագահի թեկնածու Իլհամ Ալիև,
Զահիդ Օրուջ՝ ինքնառաջադրված,
Ռազի Նուրոլլաև՝ Ազգային ճակատ կուսակցությունից նախագահի թեկնածու,
Ֆազիլ Մուսթաֆա՝ «Մեծ արարում» կուսակցությունից նախագահի թեկնածու,
Էլշադ Մուսաև՝ «Մեծ Ադրբեջան» կուսակցությունից նախագահի թեկնածու,
Հուդրաթ Գասանղուլիև՝ «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունից նախագահի թեկնածու,
Ֆուադ Ալիև՝ ինքնառաջադրված։
Ալիևը արտահերթ ընտրություններ նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի օկուպացիայից և նրա լիակատար հայաթափումից շատ չանցած։

