Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում բքի և ցածր տեսանելիության պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար, հաղորդում է Sputnik Грузия-ն։

Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածում տրանսպորտի երթևեկությունը բաց է։ Գուդաուրի-Կոբի հատվածում ճանապարհը բաց է միայն ձնահոսքապաշտպան թունելներով երթևեկելիս։