Կներկայացնեմ Երևանում խցանումները նվազեցնելու առաջարկների փաթեթ

Մոտ մեկ ամսից հանրության դատին կներկայացնեմ Երևան քաղաքում խցանումները հնարավորինս նվազեցնելու և քաղաքային կառավարման գործընթացներն ավելի արդյունավետ դարձնելու առաջարկների փաթեթ։

Ակնկալում եմ, որ Երևանում տրանսպորտային խնդիրներով, կայանատեղիների կազմակերպմամբ և ճանապարհային երթևեկությամբ հետաքրքրված քաղաքացիներն ու մասնագետները ակտիվորեն կներգրավվեն քննարկմանը և կկիսվեն իրենց դիտարկումներով ու առաջարկներով։

Խնդրի կարգավորումը կամ գոնե մեղմացումը բխում է հասարակության տարբեր խմբերի շահերից՝ ուսումնական հաստատություններ և աշխատավայրեր հասնող քաղաքացիներից մինչև տաքսու վարորդներ, բիզնեսի ներկայացուցիչներ, առաքման ծառայություններ իրականացնողներ և բազմաթիվ այլ խմբեր։

Այս ուղղությամբ ներկայումս աշխատում եմ Հունգարիայից և Նիդերլանդներից ավագ գործընկերներիս և ոլորտային մասնագետների հետ։

Վստահ եմ, որ Երևան քաղաքի զարգացմանն ուղղված ցանկացած լուրջ նախաձեռնություն պետք է հիմնված լինի մասնագիտական փորձի, տվյալների, միջազգային լավագույն փորձի և, ամենակարևորը, հենց երևանցիների կարծիքի վրա։

 Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան գրառումը