Փաշինյանը ՊԵԿ նախագահին Բրյուսել է գործուղում

Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին 2026 թվականի նոյեմբերի 11-13-ը գործուղել Բելգիայի
Թագավորություն (Բրյուսել)՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Ֆիսկալիս ծրագրում, այն է՝ հարկման ոլորտում համագործակցության
վերաբերյալ Միության ծրագրում Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին և «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև
«Քասթըմս ծրագրում, այն է՝ մաքսային ոլորտում համագործակցության վերաբերյալ Միության ծրագրում Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին
համաձայնագրերի ստորագրման պաշտոնական արարողությանը մասնակցելու
նպատակով։

2. Էդուարդ Հակոբյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին հատկացված միջոցների հաշվին։

2
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Բելգիայի
Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն
որոշմամբ սահմանված կարգի։