Թուրքի լամուկը հերթական անգամ ապացուցում է հայերիս ու Հայաստանի թիվ 1 ներքին թշնամի լինելը (տեսանյութ)

Թշնամու նկատմամբ վերաբերմունքը՝ համապատասխանաբար…

 

Ոմանք սխալմամբ կարծում են, թե Հայաստանի վարչապետի պաշտոնը ոչ լեգիտիմ կերպով զբաղեցնող Նիկոլը խելագար, հիվանդ մեկն է կամ էլ հիմար է, երկու դեպքում էլ չգիտի, թե ինչ է ասում, ինչ է անում, ողորմելի է… Իրականում, սակայն, Նիկոլը խելագար, հիվանդ և անմեղսունակ մեկը չէ, ոչ էլ հիմար է, շատ լավ հասկանում է ինչ է ասում և ինչ է անում, ողորմելի, այսինքն՝ խղճալի, գութ, կարեկցություն շարժող, թշվառ էլ չէ, ոչ թե խղճահարության, գթասրտության, այլ խստագույն պատժի է արժանի:

Այո՛, չկարծեք, թե Նիկոլը խելագար է: Ո՜չ… Թուրքի լամուկ Նիկոլը հայադավ է, հայերիս և Հայաստանի թիվ 1 ներքին թշնամին, հետևաբար հայտարարություններ է անում ու գործում է որպես հայի դիմակի տակ թաքնված թուրքի լամուկ, և հայրենասերի դիմակի տակ թաքնված ներքին թշնամի: Հենց այս իրողությունից է բխում օրերս Նիկոլի՝ Հայաստանի գերագույն գլխավոր ստախոսի և կեղծարարի արտահայտած այն միտքը, թե հայերն աշխարհում քրիստոնեությունն առաջինը ընդունած ժողովուրդը չե՛ն:

«Ինչով ենք մենք հայերս քրիստոնյա, և ինչպես ենք մենք հայերս քրիստոնյա: Իմիջիայլոց, շատ ասվում է, որ հայերը առաջինը քրիստոնեություն ընդունած ժողովուրդն են: Կներեք, նման բան չկա: Հայերը քրիստոնեությունը առաջինը ընդունած ժողովուրդը չեն»,- ասել է  թուրքի լամուկը մի լսարանում, որտեղ վստահ է եղել, որ ոչ գաղափարական հակահարված կստանա, ոչ էլ առաջին պատահած իրը կշպրտեն գլխին:

Նախ առաջին կեղծիքը հայադավի «մենք հայերս» արտահայտության մեջ է, որով թուրքի լամուկն իրեն միտումնավոր խառնում է հայերի հետ ու հայ ներկայանում: Իրականում ոչ ինքն է հայ, ոչ էլ իր ոհմակի (չարախմբի) այլասերված՝ այլից սերված անդամները: Թող իրենց ծագումը, արմատները, ինքնությունը փնտրեն ադրբեջանցու, թուրքի, ջհուդի (նկատի չունեմ բոլոր հրեաներին), թաթարի, մոնղոլի, սելջուկի և հայերիս այլ արտաքին թշնամիների գեների մեջ:

Երկրորդ. երբ հայերիս և ոչ միայն հայերիս, նաև օտարների կողմից հաճախ ասվում է, որ հայերն առաջինը քրիստոնեություն ընդունած ժողովուրդն են, միշտ նկատի է առնվում պատմական այն միանգամայն հիմնավոր, ապացուցված և անառարկելի իրողությունը, որ հայերն աշխարհում առաջինը քրիստոնեությունը պետականորեն ընդունած ժողովուրդն են: Սա հաստատված, ընդունված փաստ է թե՛ պատմագիտորեն, թե՛ Հռոմի բազմաթիվ պապերի, Վատիկանի, Կաթոլիկ եկեղեցու և, ընդհանրապես, աշխարհի ողջ քրիստոնեական համայնքի կողմից: Եվ, ուրեմն, ի՞նչ է վայրահաչում Նիկոլը…

Նույնիսկ օտարները, հայերիս ու Հայաստանի համար թշնամի պետության՝ Անգլիայի քաղաքացիները վերոնշյալի առումով իրականությունն են ներկայացրել, իսկ թուրքի լամուկ Նիկոլ հայադավն ասել է այն, ինչ նեռածնունդ Ալիևի մաղձոտ սրտից և ուղեղից է բխում: Հետևաբար նա կամ Բաքվի նավթադոլարներով արտաքին թշնամու պատվերն է կատարում, կամ ներքին թշնամու և արտաքին թշնամու խոսույթն ու հայերիս, Հայաստանի դեմ ուղղված նրանց նպատակները բացարձակ նույնական են: Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանն այս առումով շատ ճիշտ է նկատել Նիկոլի ալիևյան նարատիվները, Իլհամի և Նիկոլի խոսույթների համընկնումը՝ դա ապացուցող համապատասխան տեսանյութը հրապարակելով ֆեյսբուքյան իր էջում:

1976թ. Լոնդոնում հրատարակվել է անգլիական գիտնականներ, Լոնդոնի համալսարանի պրոֆեսորներ Դեյվիդ Մարշալ Լանգի և Քրստոֆեր Ջեյմս Ուոքըրի «Հայերը» գրքույկը: Առայժմ կբավարարվեմ միայն այս գրքույկից մի համառոտ մեջբերում կատարելով, թե նմանաբովանդակ մեջբերումներ կարելի է կատարել հարյուրավոր աշխատություններից, աղբյուրներից:

«Եթե մի կողմ թողնենք Եդեսիայի Աբգար թագավորի քրիստոնեական պետության գոյությունը, որն այժմ չի հաստատվում, հայերը աշխարհի ամենահին քրիստոնյա ազգն են: Քրիստոնեության ընդունումը վերագրվում է Ս. Գրիգոր Լուսավորչին» («Հայերը», Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, Երևան, 1992, էջ 15):

Այսպիսով Նիկոլի վայրահաչոցն ուղղված է ոչ միայն հայերիս՝ առաջինը քրիստոնեություն ընդունած ժողովուրդ լինելու իրողության և այդ առումով պատվարժան լինելու դեմ, այլև Սուրբ Գրիգոր Լուսավորչի դեմ, որը Հայաստանյայց  Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադիրն է և առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսը (302–325 թթ.): Մեկ այլ առիթով ժամանակին գրել եմ, որ Նիկոլը և իր ոհմակը գործում են ոչ միայն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, այլև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ավելին՝ նույնիսկ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Գոնե հիմա համոզվեցիք, ահա և հերթական ապացույցը:

Նիկոլի վայրահաչոցը տեղիք է տվել հայերի մեծ զայրույթին և ընդվզմանը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից Հայկ Մովսիսյանն իր էջում գրել է.

«Այսօր մենք ականատես ենք լինում հերթական ցինիկ փորձին՝ հանրային գիտակցության մեջ կասկածի տակ դնելու մեր ազգային ինքնության ամենաամուր հիմնասյուներից մեկը՝ 301 թվականին աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու պատմական, անհերքելի փաստը։

Դարեր շարունակ իրենց հավատքի համար նահատակված մեր նախնիների ժառանգությունը պատկանում է ոչ թե օրվա պաշտոնյային կամ քաղաքական խմբակին, այլ համայն հայությանը։

Մեր հավատքը մեր անառիկ ամրոցն է և ոչ մի քաղաքական հայտարարություն չի կարող ջնջել այն, ինչ գրված է համաշխարհային պատմության էջերում և փորագրված է մեր վանքերի քարերին։

Թույլ մի տվեք ուրանալ մեր տեսակը այլ հարգե՛ք ձեր արմատները, պահպանե՛ք ձեր հոգևոր ինքնությունը և հպարտությամբ փոխանցեք այն ապագա սերունդներին։

Հայերը եղել են, կան և կմնան որպես աշխարհում առաջինը Քրիստոսի լույսը պետականորեն ընդունած ազգ։ Սա պատմական անհերքելի ճշմարտություն է, որը սակարկության ենթակա չէ»։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութը՝ այստեղ