Նարեկ Սարգսյան․ սեպտեմբերի 19-ին՝ Խաչենի կամրջի մոտ
Նարեկ Արտավազդի Սարգսյան (1982-2023):
Ծնվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղում:
2000-2002 թթ. ծառայել է Արցախի ՊԲ-ում:
Մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին:
Նռնականետորդ Սարգսյանը զոհվել է 2023-ի սեպտեմբերի 19-ին Խաչենի կամրջի մոտ:
Ամուսնացած էր, ունի երեք երեխա:
Փա՜ռք հերոսին:
«Հայաքվե»-ի ֆեյսբուքյան էջից

