Իրանն արձագանքել է Եմենի հուսիների դիրքերին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածներին
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Եմենի հուսիների դիրքերին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածներին՝ դրանք անվանելով կամայականություն։ Երկրի գերատեսչությունը աջակցում է Եմենի տարածքային ամբողջականությանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հուսիներ) ապստամբական շարժման օբյեկտներին: ԱՄՆ ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ Եմենում 16 օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 հրթիռ՝ խոցելով ավելի քան 60 թիրախ:
Հուսիների ղեկավարության ներկայացուցիչ Աբդուլլահ բեն Ամերը Al Jazeera հեռուստաալիքին իր հերթին հայտնել է, որ շարժումը կհարվածի տարածաշրջանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բազաներին, եթե այդ երկու երկրներն ընդլայնեն ռազմական գործողությունների մասշտաբները:
Արևմտյան պետությունների ներկայացուցիչների հայտարարել են, թե խոցվել են հութիների հրթիռների, անօդաչու թռչող սարքերի տեղակայման վայրերը և ռադիոտեղորոշիչ կայանները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

