Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը բանակցությունների համար ժամանել է Բաքու

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին ժամանել է Բաքու և բանակցություններ կվարի Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովի հետ:

Այցի շրջանակում նախատեսվում է այցելություն ռազմածովային ուժերի շտաբ և Հեյդար Ալիևի անվան ռազմական ինստիտուտ: