Իսրայելը կարող է քննարկել հրադադարը 10 օրից ավելի երկարաձգելու հարցը

Իսրայելը կարող է դիտարկել հրադադարի ռեժիմը ավելի քան 10 օրով երկարաձգելու տարբերակները, եթե կոնկրետ առաջարկներ լինեն, սակայն դրանք դեռ չկան: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Yedioth Ahronoth» թերթին։

«Եթե մենք կարողանանք հնարավորինս շատ պատանդներ ազատել 10 օրվա ընթացքում, ապա դա հիանալի է: Ոչ ոք չի նահանջի պատերազմի նպատակից, ոչ ոք չի համաձայնի այնպիսի անհեթեթ բանի, ինչպիսին զորացրումն է: Մենք արդեն տեսել ենք, թե ինչ է նշանակում հույս դնել. միջազգային ուժերի վրա»,- ասել է իսրայելցի մի պաշտոնյա, որը նախընտրել է անանուն մնալ։

Նրա խոսքով՝ այս պահին որևէ խոսակցություն չկա հրադադարի ռեժիմը սահմանված 10 օրից ավելի երկարացնելու մասին: «Եթե կոնկրետ առաջարկ լինի, այն կդրվի կառավարության քննարկմանը, բայց այս պահին նման բան չկա։ Եթե թվա, որ կարևոր առաջարկ կա, մենք այն կդիտարկենք», – մեջբերում է պարբերականը նրա խոսքը։

Իսրայել ժամանած պատանդների թվով 5-րդ խումբն ազատ է արձակվել նոյեմբերի 28-ին: Բացի այդ, Իսրայելը ստացել է նաև Գազայի հատվածում պահվող անձանց նոր ցուցակ, որոնց պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը չորեքշաբթի ազատ կարձակի: