Հիմա էլ «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտ է մետրոյի կայարան կառուցվելու

«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաղթղթերը ձեռք բերելու հայտը պատրաստ ենք ներկայացնել մրցույթի:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենը:

«2023 թվականին ֆինանսական միջոցներ չունենք հատկացված: Կարող ենք առանց ֆինանսական միջոցների ներկայացնել մրցույթի, ապա 2024-ին նոր ֆինանսավորման հարցը լուծել»,-զեկուցվեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին:

Քաղաքապետն էլ արձագանքեց. «Շատ լավ, էդ դեպքում մրցույթը հայտարարեք»: