Հավաքական խնդիր ունենք՝ պահպանել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը, համայնքը, հայկական ակումբները

Երուսաղեմի Հայկական թաղամասի վերաբերյալ Երուսաղեմի պատրիարքների և եկեղեցիների ղեկավարների հայտարարությունը` խիստ մտահոգությունները և աջակցությունը:

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, անդրադառնալով հայտարարությանը, նշել է․ «Մեր հավաքական խնդիրն է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, համայնքի, հայկական ակումբների ու կազմակերպությունների պահպանումը։

Պետք է հաղթահարենք բոլոր այն ռիսկերը, որոնք սպառնում են Երուսաղեմի Հին քաղաքում 1600-ամյա հայկական ներկայության ամբողջականությանը և անբաժանությանը, ինչպես նաև հայկական ինքնությանն առհասարակ»,- գրել է Թաթոյանը։