Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Հոսեյն Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամով հեռախոսազրույց են ունեցեկ։ Քննարկել են Թեհրանի և Բաքվի միջև առկա իրավիճակը և հարաբերությունների հեռանկարները: Գրում է IRNA-ն։

Մտքեր են փոխանակվել բազմակողմ և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ, ընդգծել են խաղաղության ամրապնդման ուղղությամբ տարածաշրջանային երկխոսության և տարածաշրջանային ձևաչափերի ակտիվացման կարևորությունը։

Կողմերը կարևորել են տարածաշրջանում և միջազգային ասպարեզում համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը: