Լիբանանը բողոք է ներկայացրել ՄԱԿ ԱԽ՝ լրագրողներին Իսրայելի գնդակոծելուց հետո

Լիբանանը Իսրայելի դեմ բողոք է ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին այն բանից հետո, երբ մի խումբ լրագրողներ հանրապետության հարավում գտնվող լիբանանյան Յարուն գյուղի տարածքում հայտնվել են իսրայելական ուժերի գնդակոծության տակ։ ՏԱՍՍ-ը փոխանցում է, որ այդ մասին հայտարարել է Լիբանանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Աբդալլահ Բու Հաբիբը։

«Մենք բողոք ենք ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կապված Յարունում երեկ (նոյեմբերի 13-ին) լիբանանցի լրագրողների դեմ իսրայելական հարձակման հետ»,- մեջբերում է նրա խոսքը Al Jazeera հեռուստաալիքը։

Նախօրեին իսրայելական զորքերը կրակ էին բացել Յարունի ուղղությամբ, երբ այնտեղ էին տեղական և արաբական այլ հեռուստաալիքների մի քանի նկարահանող խմբեր: Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, իր օպերատորը՝ Իսամ Մավասին թեթև վիրավորվել է։ Այլ լրագրողներ չեն տուժել: