Երևանը պատրաստվում է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին

Երևանը պատրաստվում է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին․

«Մի քանի օրից Երևանը կդառնա Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր հարթակ»,- ասվում է ԱԺ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հայաստան կժամանեն  50 երկրի 300 պատվիրակ։ Հյուրընկալող կողմն Ազգային ժողովն է։ Նոյեմբերի 18-20-ը կկայանա ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որը վեհաժողովի հիմնական նստաշրջաններից է։  Նշվում է՝ ԱԺ-ն դեռ ամռանն էր հայտ ներկայացրել և պատրաստակամություն հայտնել Հայաստանում հյուրընկալելու վեհաժողովի աշնանային նստաշրջանի պատվիրակներին։