Էրդողանը սպասում է Ռայիսիի այցին Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակնկալում է, որ իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսին նոյեմբերի վերջին կայցելի Թուրքիա։ Այս մասին թուրք առաջնորդը լրագրողներին ասել է ինքնաթիռում Աստանայից վերադառնալիս։

«Իրանի նախագահ Ռաիսին կգա այս ամսվա վերջին, և մենք հանդիպում կունենանք նրա հետ»,- ասել է Էրդողանը։

Նրա խոսքով` «հանդիպումների շարժումը» կշարունակվի առաջիկա օրերին։