Իսրայելի բանակը ցամաքային գործողություն է սկսել Գազայում

Այժմ Գազայի հատվածում իրավիճակը աղետալի է։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Ինտերնետ և հեռախոսային կապը շրջանների մեծ մասում անջատված է։ Գազայի հատվածը մեկուսացված է, միջազգային հանրության հետ կապ չկա, գրում է պարբերականը։

Հաղորդվում է Գազայի հատվածի վրա աննախադեպ ուժեղ հարձակումների և իսրայելական բանակի ցամաքային գործողությունների մասին, գրում է Cursorinfo-ն։

Գազայի հատվածից ստացված տեղեկությունների համաձայն, Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի հատվածին, գրում է Israel News-ը։