Ծեծի ենթարկված Շահրամանյանը արցախցիների դեմ բողոք չի ներկայացնի

«Ոչ մի վնասվածք չեմ ստացել ես բախման օրը»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը՝ անդրադառնալով մի քանի օր առաջ Արցախի ներկայացուցչության դիմաց տեղի ունեցած միջադեպին, որտեղ իրավիճակը կտրուկ լարվեց, իսկ ինքը` Շահրամանյանը ծեծի ենթարկվեց:

Տեղի ունեցած դեպքի կապակցությամբ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարը չի պատրաստվում դիմել իրավապահներին։

«Ոչ մի բողոք չեմ ներկայացրել, ես գտնում եմ, որ դա պետք չի: Մեր ժողովուրդն է, ոչինչ», – ասել է Կարեն Շահրամանյանը: