Եթե անգամ բռնի տեղահանվածն ունի ՀՀ գրանցում կամ սեփականություն, նրա հիվանդանոցային բուժօգնությունն անվճար է. նախարար
Եթե պլանային բժշկական օգնության կարիք կա, անձը պետք է դիմի իր պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, էնտեղից ստանա ուղեգիր, նոր արդեն այդ ուղեգրով գնա հիվանդանոցային բժշկական օգնություն ստանալու, իսկ հիվանդանոցային բուժօգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար անվճար է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Հարցին, թե Հայաստանի գրանցում ունեցող արցախցիների համար և՞ս բուժօգնությունն անվճար է, նախարարը պատասխանեց, որ դա բոլորովին կապ չունի, եթե անձը անգամ ՀՀ-ում ունի սեփականություն, բայց հաշվառված է որպես բռնի տեղահանված, ապա նա օգտվում է այդ երաշխիքներից:

