«3+3» ձևաչափը թուրքական պրոյեկտ է, որն առաջարկվել է Թուրքիայի կողմից դեռևս 2008 թվականին

ՀՀ դե ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով։ Ժամանակին ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում։

Նշենք, որ «3+3» ձևաչափը թուրքական պրոյեկտ է, որն առաջարկվել է Թուրքիայի կողմից դեռևս 2008 թվականին։ Այն ժամանակ ձևաչափը կոչվել է «Խաղաղության պլատֆորմ», իսկ հիմա՝ «3+3» կամ Կովկասյան պլատֆորմ: Այս ձևաչափը հնարավորություն կտա Թուրքիային ուղղակիորեն ներգրավվել տարածաշրջանային հարցերի մեջ:

 

Հայկական ալիք