ՌԴ խաղաղապահները Արցախում ևս մեկ դիտակետ են փակել

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը։ Հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Մեկ օրվա ընթացքում Մարտակերտի շրջանում մեկ դիտակետ է փակվել։

Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի էլեկտրա և գազամատակարարման վերականգնման աշխատանքները»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։