Ինքնիշխանությունը կամքով է, ոչ թե կնիքով (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը լրագրող, քաղաքական մեկնաբան Էդուարդ Սարիբեկյանն է։

 

Գրանադայում, իսկ դրանից առաջ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններն ու ստորագրված փաստաթղթերը ուղիղ սպառնալիք են ոչ միայն Արցախի գոյության, այլև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության համար։ Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Փաշինյանը նոր պատուհաս բերեց Հայաստանի գլխին, քանի որ Արցախից բացի՝ նա Ադրբեջանի մաս է ճանաչում նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում գտնվող հայկական գյուղերն ու ներպետական ճանապարհները, որոնք ռազմավարական կարևորություն ունեն մեր երկրի համար։ Էդուարդ Սարիբեկյանը թվարկեց բոլոր այն վտանգները, որոնք կախվել են մեր պետության գլխին՝ ասելով, որ Փաշինյանն այդքան խոսելուվ ՀՀ սուվերենության մասին, ինքն է քայլեր ձեռնարկում այդ սուվերենությունն ընդհանրապես վերացնելու ուղղությամբ։

Ինչ նոր փաստաթուղթ է ստորագրել Փաշինյանը երեկ Գրանադայում, որով Հայաստանն ընդգրկվել է սևծովյան էներգահաղորդակցման մալուխի ծրագրին և ինչ նոր մարտահրավեր է դա մեր երկրի էներգետիկ անվտանգությանը։ Հաղորդման հյուրը նշեց, որ իշխանության գալուց ի վեր այս իշխանություններն ամեն ինչ արեցին ու անում են Հայաստանը էներգետիկ կախյալ երկիր դարձնելու համար՝ մեզ Վրաստանին էլեկտրաէներգիա վաճառող երկրից վերածելով Վրաստանից էլեկտրաէներգիա գնող երկրի, ատոմակայանի գոյության հարցը ընդգրկելով ՄԱԳԱՏԷ-ի վարույթում։

Ի՞նչ պետք է անել այս իշխանական հինգերորդ շարասյունից ազատվելու համար, արդյոք կա՞ նման հնարավորություն, երբ մի շարք փորձեր ձախողվել են։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում