ԼՂ-ից բռնի տեղահանվածների բուժսպասարկման կարիքները հոգալու համար կարևորվել է ԱԱՊ օղակի ընդլայնման փորձի փոխանակումը
ՀՀ առողջապահության նախարարության և Շվեդիայի Յոնչյոպինգ նահանգի մարզային խորհրդի միջև առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է կնքվել:
ԱՆ-ից հայտնում են, որ Անահիտ Ավանեսյանը նշել է, որ երկկողմ համագործակցությունը կնպաստի Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունների զարգացմանը:
ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության բուժսպասարկման կարիքները հոգալու համար երկուստեք կարևորվել է ԱԱՊ օղակի ընդլայնման ուղղությամբ փորձի փոխանակումը:
Համագործակցությունը կներառի այն ոլորտները, որոնցում Շվեդիայի առողջապահական համակարգը լուրջ հաջողություններ ունի`
- մոր և մանկան առողջության պահպանում
- հանրային առողջության պահպանում և խթանում
- վարակիչ հիվանդությունների դեմ պայքար
- համատեղ գործելակարգերի մշակում:

