Ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու
Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնամիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք ունենք հետախուզական տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ մեր թշնամիները կարող են փորձել մեզ դրդել հարվածների՝ նպատակ ունենալով ապակայունացնել իրավիճակը և խանգարել ընտրությունների անցկացմանը», – ասել է Նեթանյահուն տեսաուղերձում:
Իր սպառնալիքները նա ուղղել է Իրանին և նրա դաշնակիցներին:
«Ձեզ վրա կհասցվեն անհամաչափ հարվածներ, շատ ավելի ուժեղ, քան կարող եք պատկերացնել: Մի փորձեք մեզ»,- եզրափակել է Իսրայելի վարչապետը:
Հիշեցնենք, որ Իսրայելում Քնեսեթի (խորհրդարանի) ընտրությունները կկայանան հոկտեմբերի 27-ին, դրանց արդյունքներով պետք է ձևավորվի հաջորդ կառավարությունը: Իսրայելի ներկայիս կառավարությունը՝ Նեթանյահուի գլխավորությամբ, ձևավորվել էր 2022 թվականի վերջին:
Նեթանյահուն առաջին անգամ Իսրայելի վարչապետ է դարձել 1996 թվականին, և այդ ժամանակվանից ի վեր նա զբաղեցրել է վարչապետի պաշտոնը երեք անգամ և կառավարություն ձևավորել վեց անգամ: Ընդհանուր առմամբ Նեթանյահուն հրեական պետությունը ղեկավարում է արդեն ավելի քան 18 տարի՝ ավելի շատ, քան որևէ իսրայելցի քաղաքական գործիչ 1948 թվականին անկախության հռչակումից ի վեր:

