ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները
Երեկ՝ հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավան համայնքից, որտեղ ամենաշատ ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը։
«Գործարար» կուսակցությունը (ցուցակը գլխավորում էր գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը) զբաղեցրել է առաջին տեղը՝ ստանալով ձայների 41,38 տոկոսը՝ 5504 ձայն, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 35,2 տոկոսը՝ 4681 ձայն։ Երրորդ տեղում «Ուժեղ Հայաստանն» է՝ 19,62 տոկոսով։
Ավելին՝ այստեղ։

