Մոլորված ադրբեջանցին վերադարձվել է. ԱԱԾ

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլին, որն ավելի վաղ մոլորվելու հետևանքով անցել և հայտնաբերվել էր Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ), սույն թվականի հոկտեմբերի 24-ին վերադարձվել է Ադրբեջանի Հանրապետություն՝ փոխանցվել  է ԱՀ իրավասու մարմիններին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ-ից։