Դասադուլին միացած ուսումնական հաստատությունների թիվն ավելանում է

Այսօր վաղ առավոտից Երևանում բողոքի ակցիաներ են։ Այդ ակցիաներին են միացել նաև ուսանողները։ Վաղ առավոտից դասադուլ է բազմաթիվ ուսումնական հաստատություններում։

Այսպիսով․

Հայռուսական (Սլավոնական) համալսարանը միացել է դասադուլին։

Տնտեսագիտական համալսարանում ևս դասեր չեն իրականացվել։

Դասադուլ են իրականացրել և միացել ակցիային բազմաթիվ ուսանողներ Երևանի պետական համալսարանից և Երևանի պետական բժշկական համալսարանից։

Դասադուլ է հայտարարել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը։

Դասադուլին են միացել բազմաթիվ ուսանողներ Բրյուսովի անվան համալսարանից։ Համալսարանի պրռեկտոր Ցոլակ Ակոպյանը հայտարարել է գործադուլ և կոչ արել ուսանողներին որ չվախենան սպառնալիքներից, եթե ուզենան դասադուլ անել։

Դասադուլ են հայտարարել Շիրակի պետական համալսարանի մի շարք ուսանողներ։

Դասադուլին են միացել Ֆրանսիական համալսարանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, ինչպես նաև Շառլ Ազնավուրի անվան արվեստի և մշակույթի պետական քոլեջի ուսանողները: