Գորիսում բերման են ենթարկել Միկա Բադալյանին և Աշոտ Գևորգյանին

Երեկ գիշերը Գորիսում բերման են ենթարկել ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանին և Sputnik Արմենիայի ռադիոյի սյունակագիր Աշոտ Գևորգյանին։

Նրանք այժմ գտնվում են Քննչական կոմիտեում։ Ըստ @ArmeniaSputnik-ի տեղեկությունների՝ քննչական գործողությունները շարունակվում են, սակայն ձերբակալության պատճառը դեռևս չի հաղորդվում։

Մեր գործընկեր Աշոտ Գևորգյանը մեկնել էր Սյունիք սահմանամերձ բնակավայրերի մասին ռադիոնյութեր պատրաստելու համար։ Նրա հաղորդումներում 2020-ի պատերազմում պարտությունից հետո սուր-քննադատական   գնահատականներ կան։

Միկա Բադալյանն արդեն մեկ անգամ կալանավորվել էր, հետո գրավի դիմաց ազատ էր արձակվել։