Կոչ եմ անում Հայաստանին միանալ ՆԱՏՕ-ին. դաշինքի բարձրաստիճան պաշտոնյան դիմել է Փաշինյանին

ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցերով եվրոպական հանձնաժողովի նախագահ Գյունտեր Ֆելինգերը կոչ է արել Հայաստանին միանալ  Հյուսիսատլանտյան դաշինքին: Նա այդ մասին գրել է X միկրոբլոգում:

«Կոչ եմ անում Հայաստանին միանալ ՆԱՏՕ-ին, Նիկոլ Փաշինյա՛ն: Պաշտպանե՛ք Հայաստանը, ԱՄՆ նախագա՛հ», – գրել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան: