Ադրբեջանը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` թիրախավորելով գյուղաշխատանքներ կատարող կոմբայնը. Արցախի ՊՆ

Սեպտեմբերի 4- ին, ժամը 10:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ադրբեջանական զինուժը հերթական անգամ թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը։

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։