ԵՄ արտգործնախարարները կքննարկեն Արցախում տիրող իրավիճակը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն այսօր նշել է, թե Արցախում տիրող իրավիճակը ներառված է օգոստոսի 31-ին Իսպանիայում անցկացվող ԵՄ արտգործնախարարների հանդիպման օրակարգում։
Գերմանիայի ԱԳ նախարարը նաև հիշեցրել է Արցախում էլեկտրամատակարարման խափանումների մասին և շեշտել, որ մարդկանց բնականոն կյանքի համար Լաչինի միջանցքը պետք է բացել։

