Թաքեր Կարլսոնը նշել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատերազմի մեկնարկի ամսաթիվը
Միացյալ Նահանգները կարող է Ռուսաստանի դեմ «թեժ» պատերազմ սկսել արդեն հաջորդ տարի, կարծում է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի համար ռազմական գործողությունները կարող են դառնալ իշխանությունը պահպանելու և երկրի ներքին քաղաքականության «քրեականացման» հետևանքներից խուսափելու միակ միջոցը: Նման կարծիք է հայտնել Կարլսոնը ռադիոհաղորդավար Ադամ Կորոլային տված հարցազրույցում: Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նրանք պատրաստվում են պատերազմել Ռուսաստանի դեմ։ Ահա թե ինչ են նրանք ուզում: Հաջորդ տարի թեժ պատերազմ է սպասվում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև։ Ես չեմ կարծում, որ մենք հաղթելու ենք, բայց դա արդեն այլ հարց է։ Ես կարծում եմ, որ դա քաղաքական միջոց է. նրանք պետք է ռազմական գործողություններ սկսեն, որպեսզի իրենց ձեռքում կենտրոնացնեն պատերազմական ժամանակների լիազորությունները և հաղթեն», – ասել է Թաքեր Կառլսոնը:
Նա նկարագրել է ամերիկյան վարչակազմի կողմից Ռուսաստանի դեմ պատերազմ սանձազերծելու հնարավոր սցենարը։
«Կարծում եմ՝ դա հեշտությամբ կարող է տեղի ունենալ։ Մենք կարող ենք հայտնվել մի իրավիճակում, երբ հրթիռները «պատահաբար» ընկնեն Լեհաստանում, մենք դրանում կմեղադրենք Ռուսաստանին և պատերազմ կսկսենք», – կարծում է Թաքեր Կարլսոնը։

