Պաթոսի և անիմաստ բղավելու ժամանակները անցել են
Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
Պաթոսի և անիմաստ բղավելու ժամանակները անցել են։
Եթե զարգացումների տրամաբանությունը մնա անփոփոխ, ապա այն, ինչ կատարվում է Արցախում այս կամ այլ առումով կրկնվելու է Հայաստանում։ Մի գուցե ուրիշ սցենարով, բայց դա անխուսափելի է։
Մենք Հայաստանում, չգիտես ինչու, համոզված ենք, որ թուրք-ադրբեջանական ոհմակը կանգ է առնելու, եթե մենք իրենց հետ «թուղթ» ստորագրենք։
Եվ դա այն պարագայում, երբ Ադրբեջանը բնավ չի թաքցնում, որ «խաղաղության պայմանագիր» կոչեցյալը նա դիտարկում է միայն ընդամենը որպես Արցախի ոչնչացման լեգիտիմացման գործընթաց։։
Իշխանությունների բոլոր հայտարարությունները, իբր իրենք Արցախը ոչնչացնելով «պայքարում» են ՀՀ-ի 29800 քմ/կմ ի անսասան պահելու համար ուղղակի ծիծաղ են առաջացնում անգրագիտության և տգիտության տիեզերական մակարդակից։
Իսկ ամենամեծ զավեշտը այն է, որ իշխանությունները շատ լավ գիտեն, որ իրենց հակահայկական կոնցեպտը՝ «Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք», ուղղակի չի աշխատում։ Եվ հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ իշխանությունները մի կողմից իրենց ճնշում են՝ մեջտեղից քարոզելով թրքահաճո և ադրբեջանամետ «խաղաղության պայմանագրի» օգտին, միաժամանակ ասելով, որ «խաղաղության պայմանագիրը» խաղաղության երաշխիքներ չի տալու։
Զգում եք, թե ինչ ցինիկ և լկտի քաղաքականություն է։
Եթե Արցախը կանգուն մնաց, ուրեմն մենք կփրկվենք, եթե ոչ… ապա միանշանակ թուրքերի հետ «հանդիպումը» լինելու է Երևանի և Գյումրիի, Վարդենիսի և Կապանի, Ջերմուկի և Սիսիանի մատույցնելում։
…
Ես համոզված եմ, որ մենք ի վերջո դուրս կգանք այս իրավիճակից, սակայն ամբողջ խնդիրը այն է, թե ինչ գնով»։

