Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Աղդամով հումանիտար օգնություն տրամադրել Արցախին. Միշել
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարել է․
«Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղությամբ։ Եվ ես տեսնում եմ երկու տարբերակներն էլ… Եվ ես խրախուսում եմ, որ հումանիտար մատակարարումները երկու կողմից էլ ապահովեն բնակչության կարիքները»։
Ամռանից հետո ևս մեկ եռակողմ հանդիպում տեղի կունենա։ Բացի դրանից՝ Գրանադայում տեղի կունենա նաև հնգակողմ հանդիպում Ֆրանսիայի ու Գերմանիայի նախագահների մասնակցությամբ։ Այս մասին հայտնել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

