Եվս մեկ կուսակցություն հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին

Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաև «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը (ՀԱՍԱԿ)։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկությունը հայտնում է կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը։

Այսօր տեղի է ունեցել համագումարը. կուսակցության նախագահ է վերընտրվել Արման Ղուկասյանը, ընտրվել է նաև վարչության նոր կազմը:

Համագումարում քննարկվել է նաև Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու հարցը։

«Որոշումը դրական էր: Կուսակցությունը կմասնակցի ընտրություններին «Դու կարող ես» կարգախոսով»,– նշված է հայտարարության մեջ։