Բարսելոնայի հայ համայնքի հետ հանդիպմանը ներկայացրել եմ Արցախում շրջափակումից տիրող վիճակը․ Արման Թաթոյան
Բարսելոնայի հայ համայնքի «Արարատ» ասոցիացիայի երիտասարադ ակտիվիստների հետ հանդիպմանը ներկայացրել եմ Արցախում տիրող իրավիճակը` կապված արտաքին աշխարհից ադրբեջանական ամբողջական շրջափակման, ապրելու համար միջոցների բացակայության մասին: Այդ մասին հայտնում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․
«Նման քաղաքականությունն ունի միայն մեկ նպատակ՝ էթնիկ զտումների ենթարկել, ստիպել 120,00 ժողովրդին հեռանալ իրենց բնակավայրերից, Հայրենիքից: Ներկայացրել եմ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական հանցավոր ներխուժումների ու դրա հետևանքների փաստերը:
Հանդիպման ժամանակ քննարկեցինք համատեղ աշխատանքի հարցեր, այդ թվում` կապված միջազգային ատյաններում համագործակցության հետ»,- նշել է նա։

