«Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը

«Երևանի ավտոբուս» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ երեկվա միջադեպի մասին, երբ տրանսպորտային վերահսկողության աշխատակիցը 13 տարեկան անչափահաս աղջկան իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ։

Հայտարարության մեջ ասվում է. «Անչափահաս երեխային ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ հանրային տրանսպորտից իջեցնելու դեպքի առնչությամբ տեղեկացնում ենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի պատասխանատուներն արդեն տեղյակ են միջադեպից։

Դեպքի բոլոր հանգամանքները մանրամասն ուսումնասիրելուց հետո ընկերությունը վաղը հանդես կգա պաշտոնական պարզաբանմամբ»։